Հրատապ թեմա Հայաստանում
Բժշկական որոշ ծառայություններ կթանկանա՞ն
Նախարարը չի հերքում կրկնակի հարկման գործոնը։ Կառավարության երեկվա նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը չհերքեց, որ «Արտոնագրային վճարների մասին» օրենքի փոփոխությունները, որոնք ուժի մեջ են մտել 2013 թ. հունվարի 1—ից, որոշ պարզաբանումների կարիք ունեն։ Բանն այն է, որ մի շարք ծառայությունների գծով ի հայտ է եկել կրկնակի հարկման խնդիրը. «Կան ծառայություններ, որ, իմ կարծիքով, կրկնակի հարկման են ենթարկվում, մասնավորապես՝ ռենտգեն ծառայությունը, օրթոպեդիկ տեխնիկական սեղանները կամ աթոռները, համալսարանական կլինիկաներում ատամնաբուժական աթոռների խնդիրը, նաեւ զննման կաբինետները։ Այս պահին հարցը քննարկում ենք ֆինանսների փոխնախարարի հետ»։
Ի դեպ, նախարարը տեղեկացրեց, որ համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարել է նախարարության գլխավոր ստոմատոլոգի եւ բժշկական կենտրոնների ներկայացուցիչների մասնակցությամբ շատ սեղմ ժամկետում շահագրգիռ կազմակերպությունների եւ այլ գերատեսչությունների հետ ուսումնասիրել հարցերը եւ տնտեսական վերլուծությամբ հաշվարկներով հստակ առաջարկներ ներկայացնել։ Հարկ եղած դեպքում դրանք կներկայացվեն նաեւ կառավարություն։ Ուշադրություն դարձնենք, որ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես է եկել ֆինանսների նախարարությունը, առողջապահության նախարարության հետ քննարկել է հարցը, սակայն դրանից հետո փոփոխություններ են կատարվել։ Հիմա, ըստ Դ. Դումանյանի, «շեմի հետ կապված՝ հաշվարկներ են կատարվում, հնարավոր է այն իջեցվի, հնարավոր է՝ չիջեցվի»։ Հիշեցնենք՝ ատամնաբույժների բողոքների համաձայն, եթե խնդիը չկարգավորվի, ատամնաբուժական ծառայությունները կթանկանան։
17.01.2013 Կարդացեք նաև
14.05.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Հղիություն. 9-րդ ամիս
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Հղիություն. 8-րդ ամիս
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ